Այս տղամարդը արդեն 30 տարի բնակվում է այս փոքրիկ անցքում

Ահա թե ուր կարող են տանել երազանքները։Երբեմնի հայտնի լրագրող Դեն Փրայսը ապրում էր Կենտուկի նահանգի իր շքեղ տանը։Սակայն սերը դեպի ֆանտաստիկան,կախարդական աշխարհները,ամբողջությամբ վերափոխեցին նրա կյանքը։Նա հեռացավ ապրելու անտառում, փոքրիկ այս հյուղակի մեջ։Այսպիսի ապրելատեղը նրան թվում էր ասես սիրելի գրքից լինի և նա չի էլ զղջում նման որոշում կայացնելու համար։ Տղամարդը պնդում է, որ դա շատ ավելի լավ է, քան վճարել անվերջանալի գումարներներ տան վարձի և ապրելու համար։

 

Դենը փոխել է նաև իր աշխատանքը։Այժմ Դենը գերեզմանատան պահակն է։Իհարկե, նրան վճարում են շատ քիչ, բայց դա հերիքում է նրան ուտելիքի, հագուստի և հետաքրքիր գադջեթների համար։Ազատ ժամանակ Դենը գրքեր է կարդում և գրում իր հետաքրքիր պատմությունները։

 

Տան ներսում Փրայսի համար կա ամեն անհրաժեշտ բան։Զուգարան, խոհանոց, էլեկտրականություն և համացանցի հետ կապ։Միայն թե Դենը չունի լվացքի մեքենա և լվացք անում է մոտակա գետակում։Նա անչափ գոհ է իր ապրելակերպից։Նրան դուր է գալիս ապրել անտառի մեջ և դա նրան թվում է կախարդական։Նա զգում է իրեն կախարդական գրքերից մեկի հերոսի նման։

 

Be the first to comment on "Այս տղամարդը արդեն 30 տարի բնակվում է այս փոքրիկ անցքում"

Leave a comment

Your email address will not be published.


*