Աստված իմ…Փշաքաղվել կարելի է…. 31 տարի առաջ հանրապետական ծննդատնից վաճառված Լ. Մ.-ն երեկ Գերմանիայից Հայաստան է վերադարձել…

Հանրապետական կլինիկական ծննդատանը 1988 թվականին ծնված Լ.Մ.-ն հենց ծննդատնից վաճառվել է երկար տարիներ երեխա չունեցող ամուսիններին: Երեխայի կենսաբանական մորն ասել են՝ երեխան մահացած է ծնվել: Այս մասին Aravot.am-ին պատմեց Լ. Մ.-ի հորեղբոր որդին:

Ըստ նրա՝1988-ին Ռազմիկ Աբրահամյանը հանրապետական ծննդատան գլխավոր բժիշկն է եղել: Հիշեցնենք, որ այսօր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել է «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը:

Похожее изображение

Ըստ Ռազմիկ Աբրահամյանի կենսագրական տվյալների՝ ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ Ռազմիկ Աբրահամյանը 1975 թվականին նշանակվել է Հանրապետական կլինիկական հիվանդանոցի նոր բացված օպերատիվ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, իսկ 1988 թվականին նշանակվել է իր կողմից վերոհիշյալ բաժանմունքի բազայի վրա հիմնադրած Հանրապետական կլինիկական ծննդատան գլխավոր բժիշկ:

Похожее изображение

«Լ. Մ.-ի կենսաբանական մորն ասել են, որ իր երեխան մահացած է ծնվել, այդ կինն արդեն չորս աղջիկ ուներ, Լ. Մ.-ն նրա 5-րդ աղջիկն էր, ամուսինը չէր ցանկանում 5-րդ աղջկան. այդ կնոջ ամուսինը, սկեսուր, սկեսրայրը չեն ցանկացել այդ երեխային եւ ծննդատան բժիշկներին ասել են՝ կասեք՝ երեխան մահացած է ծնվել, այդպես էլ արել են»,- մեզ հետ զրույցում պատմեց Հարութ Ֆարիսյանը:

Картинки по запросу Ռազմիկ Աբրահամյանը

 

Картинки по запросу Ռազմիկ Աբրահամյանը

Be the first to comment on "Աստված իմ…Փշաքաղվել կարելի է…. 31 տարի առաջ հանրապետական ծննդատնից վաճառված Լ. Մ.-ն երեկ Գերմանիայից Հայաստան է վերադարձել…"

Leave a comment

Your email address will not be published.


*