Ինչ անել, եթե հեռախոսն ընկել է ջուրը

Ինչպես կարելի է մի քանի պարզ քայլերով փրկել «սուզվող» հեռախոսը։Իհարկե, նման երաշխիք ոչ-ոք չի կարող տալ, բայց ինչու՞ չփորձել։

Հեռախոսը չի՞ միանում։Մի շտապեք վհատվել, եկեք փորձենք նրան հետ բերել այն աշխարհից։

1. Անջատեք հեռախոսը

Սա այն քայլն է, որը պետք է անել անմիջապես ջրից հանելուց հետո։Բանն այն է, որ ավելի մեծ է հավանականությունը,որ կարճ միացում կլինի, եթե հեռախոսն անջատված չէ։

Ոչ մի դեպքում չթափահարեք հեռախոսը, քանի որ ջուրը կարող է ավելի խորը գնալ։Եթե հեռախոսից հնարավոր է հանել մարտկոցը,ապա հանեք այն ինչքան հնարավոր է արագ։

Եթե այն չի հանվում, ապա անհրաժեշտ է գոնե անջատել հեռախոսը։Եթե հեռախոսը ջրի մեջ հայտնվելուց առաջ անջատված է եղել, ապա չմիացնեք այն ստուգելու համար։

Անհրաժեշտ կլինի մի քանի օր, մինչև հեռախոսը կվերադառնա իր նորմալ վիճակին,այնպես որ, պատրասվեք որոշ ժամանակ մնալ առանց հեռախոսի։

2. Քանդեք հեռախոսը

Ամեն ինչ,ինչը հնարավոր է հեռացնել հեռախոսի վրայից,անհրաժեշտ է հանել։Դա կարող է լինել սիմ-քարտը,հիշողության կրիչը։Միայն թե չսկսեք քանդել հեռախոսն այնպես, որ հետո հնարավոր չլինի հավաքել:

Պետք է ուղղակի հասկանալ, որ թաց սարքին անհրաժեշտ են մաքսիմալ շատ անցքեր,որտեղից այն կարող է չորանալ։

3. Ջրահեռացում

Հեռախոսը չորացնելու համար կարելի է օգտագործել մազերի հարդարիչը՝ ֆենը։

Միայն թե հիշեք, օդը,որը դուրս է գալիս,պետք է լինի սառը, քանի որ տաք օդը կարող է ուղղակիորեն հալեցնել հեռախոսի կարևոր մասերը։

4.Չորացում

Այս քայլը անհրաժեշտ է, որպեսզի սարքը չորանա։Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի հեռախոսը դնեք բրնձով լցված ամանի մեջ։ Գաղտնիքը շատ պարզ է՝ բրինձը շատ լավ է ներծծում ջուրը։
Նման վիճակում անհրաժեշտ է հեռախոսը թողնել ամենաքիչը երկու օր։Եթե դրանից հետո դեռևս կմնան ջրի նշաններ, ապա կարելի է սպասել ևս մեկ օր։
Եթե հեռախոսը տեսքից նորմալ վիճակում է, ապա կարելի է արդեն փորձել միացնել։

Be the first to comment on "Ինչ անել, եթե հեռախոսն ընկել է ջուրը"

Leave a comment

Your email address will not be published.


*