Քոչարյանից վրեժ լուծողը հայ ժողովուրդն է, ոչ թե՝ Փաշինյանը

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, մի քանի անգամ տարբեր լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց, որ հոր նկատմամբ քրեական հետապնդումներով Նիկոլ Փաշինյանն ընդամենը վրեժ է լուծում: Այսինքն, մարտի 1-ի գործի իրական դրդապատճառը վարչապետի անձնական խնդիրներն են. նա հաշիվներ է լուծում Ռ. Քոչարյանից:

Լևոն Քոչարյանը միգուցե չգիտի կամ չի ընկալում, բայց Քոչարյանից վրեժ է լուծում Հայաստանի ողջ հասարակությունը, ժողովրդի գերակշիռ մասը:

Ռոբերտ Քոչարյանն ինքն էլ դա շատ լավ գիտի. նա Հայաստանում ընդամենը ԺԵԿ-ի տեղեկանքով է ներկայացել ժողովրդին և ըստ էության՝ այդ տեղեկանքը մնաց միակ կապող օղակը Հայաստանի հետ: Բայց 10 տարի շարունակ այդ մարդը իսկական տարերային աղետ է եղել մարդկանց համար: Նրա պաթոլոգիկ ատելությունը Հայաստանի և ՀՀ քաղաքացիների հանդեպ արտացոլվել է բազմաթիվ ողբերգություններով, դժբախտություններով, որոնց վերքերը մինչև հիմա չեն սպիացել:
Երբ որ Պողոս Պողոսյանին մի անմեղ բարևի համար սպանում էին «Պապլավոկում», նրա հարազատները վրեժի մասին իրավունք ունեի՞ն մտածել: Ունեին: Շարլ Ազնավուրի հազարավոր երկրպագուներ իրավունք ունեի՞ն վրեժի մասին մտածել, որ սպանությունը տեղի էր ունեցել աշխարհահռչակ շանսոնյեի ներկայությամբ, և դա մեծ ստվեր գցեց Ազնավուրի հեղինակության վրա:


Հարյուրավոր գործարարներ կորցրեցին իրենց բիզնեսը. ումի՞ց վրեժ լուծեն հիմա: Տասնյակ պաշտոնատար անձինք սպանվեցին. նրանց հարազատներին ի՞նչ պատասխան ունեն Քոչարյանները: Մարտի 1-ի սպանդը Քոչարյանի մահաբեր գործունեության գագաթնակետն էր, կարելի է ասել՝ «պսակը»: Սպանվել է 10 մարդ, հարյուրավորները վիրավորվել են, հազարավորները բանտ են նետվել. վրեժի առիթ չէ՞:
Մենք հատուկ կցանկանայինք բերել ղարաբաղյան շարժման հիմնադիրներից Աշոտ Մանուկյանի օրինակը: Մարդը բազմիցս իր հարկի տակ Վանաձորում ընդունել է Ռ. Քոչարյանին, օգնել է զենք հայթայթել: Ու ինչպե՞ս է երախտապարտ եղել Ռ. Քոչարյանը. Աշոտ Մանուկյանին բանտ է ուղարկել շինծու գործով: Ուրացողության ավելի ցայտուն փաստ, որը Ռ. Քոչարյանի էությունը ներկայացներ, չգիտենք:

Մենք դեռ չենք խոսում պետական կարիքների անվան ներքո Հյուսիսային պողոտայի, Բյուզանդի փողոցների բնակիչներից խլված բնակարանները։ Այդ մարդիկ մինչ օրս փողոցում են և պայքարում են իրենց բնակարանները հետ ստանալու համար։ Բուզանդի և Հյուսիսային պողոտայի բնակիչների գործերի մի մասը ներկայումս Մարդու իրավունքների եվրոպական դատարանում է, մի մասով վճիռներ են կայացվել ու Քոչարյանի օրոք տեղի ունեցած հանցագործությունների համար հիմա պետությունն է վճարում բյուջեից, այսինքն՝ մեր գրպանից:

Եվ մի ամբողջ սպանությունների դրամատիկ պատմություններ, այս մարդու հրամանով կատարված։ Մարդու տղան ճիշտ է ասում, այս մարդը մարդ չի սպանել, այս մարդու ձեռքերը չեն արյունոտվել, փաստացի շատ ճիշտ է․ մարդը ում պետք է եղել, ուղղակի հրամայել է վերացնել, մաքրել իր ճանապարհից և այսպես մի ամբողջ ցուցակ

Be the first to comment on "Քոչարյանից վրեժ լուծողը հայ ժողովուրդն է, ոչ թե՝ Փաշինյանը"

Leave a comment

Your email address will not be published.


*