Ժամեր առաջ ահասարսուռ դեպք…Սուրիկը ալկոհոլի ազդեցության տակ անչափահասին պառկեցրել է հողաթմբին, ապա հանել իր և նրա հագուստները, որից հետո մի ձեռքով փակել է նրա բերանը ու….տեսարանը սարսափելի է

Loading...
Loading...

Արարատի մարզում անչափահասի նկատմամբ կատարված բռնաբարության փորձով նախաքննության ավարտվել է հայտարարվել:

Երիտասարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, 14-ամյա աղջկան փորձել է բռնաբարել, սակայն աղջկա օգնության կանչերը լսել են և շտապել օգնելու:

Այսպիսով, ըստ մեղադրանքի՝ Սուրիկը 2017թ. նոյեմբերի 8-ին` ժամը 18:30-ի սահմաններում գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, Արարատի մարզի գյուղերից մեկում պատահական հանդիպել է անչափահաս` 2003թ. ծնված մի աղջկա և վերջինիս կամքին հակառակ, բռնության գործադրմամբ, սեռական հարաբերություն ունենալու դիտավորությամբ, ձեռքից բռնել ու քաշելով տարել է համագյուղացի Գ.Ղ.-ի տանը կից այգու հարակից հատված:

Աղջկան պառկեցրել է հողաթմբին, ապա հանել իր և նրա հագուստները, որից հետո մի ձեռքով փակել է նրա բերանը, իսկ դիմադրությունը կոտրելու նպատակով մի քանի անգամ հարվածել է աղջկա դեմքին, սեղմել կրծքերը՝ ինչի հետևանքով արյունազեղումների ձևով մարմնական վնասվածքներ է պատճառել նրան:

Այդ ամենից հետո փորձել է աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալ, սակայն հանցագործությունը, իր կամքից անկախ հանգամանքներում, չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ աղջկա օգնության կանչերին տանից դուրս է եկել և նրանց է մոտեցել Գ. Ղ.-ն, մի կողմ քաշել Սուրիկին, իսկ աղջիկը փախչելով գնացել է տուն:

Սուրիկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, նրա նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Գործն արդեն դատարանում է:

Աղբյուր` Փաստինֆո

https://karchiqnews.pro/?p=13897

Loading...

Be the first to comment on "Ժամեր առաջ ահասարսուռ դեպք…Սուրիկը ալկոհոլի ազդեցության տակ անչափահասին պառկեցրել է հողաթմբին, ապա հանել իր և նրա հագուստները, որից հետո մի ձեռքով փակել է նրա բերանը ու….տեսարանը սարսափելի է"

Leave a comment

Your email address will not be published.


*